ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայում պահանջում են մահապատժի ենթարկել անտառային հրդեհների մեղավորներին

Թուրքիայում պահանջում են մահապատժի ենթարկել անտառային հրդեհների մեղավորներին

Թուրքիայում չեն դադարում Մարմարիսի մերձակայքում անտառային հրդեհների համար մեղավորներին պատժելու կոչերը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով այդ նպատակով երկրում մահապատիժ սահմանելու նախաձեռնության վերաբերյալ, ասել է, որ այդ հարցը պետք է քննարկել:

Նշենք, որ մահապատիժը Թուրքիայում վերացվել էր 2004-ին։

Հավելենք նաև, որ Մարմարիսումհրշեջները հունիսի 21-ից պայքարում են լայնածավալ հրդեհի դեմ, որի հետևանքով տուժել է 3000 հեկտար տարածք։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անտառը հրկիզելու մեղադրանքով ձերբակալվել է 34-ամյա Սաջիթ Այհանին: Նա հայտնել է, որ նման քայլի է գնացել ալկոհոլի ազդեցության տակ՝ ընտանիքի անդամների հետ վեճից հետո։

Ըստ վերջին տեղեկությունների՝ հրդեհը հաջողվել է տեղայնացնել։

 

  • Կիսվել: