երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թուրքիայում մահացած հայ ամուսինների 2-րդ երեխայի վիճակը բավարար է

Թուրքիայում մահացած հայ ամուսինների 2-րդ երեխայի վիճակը բավարար է

Թուրքիայի Մալաթիա նահանգի կենտրոն Մալաթիայում երկրաշարժից մահացած հայազգի ամուսինների երեխան հիվանդանոցում է, նրա վիճակը բավարար է։ Այս մասին հայտնում է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Մյուս երեխան մահացել էր, նա չափահաս էր։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է 2921, վիրավորվել՝ 15834 մարդ։ Տուժել են նաև սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները:

  • Կիսվել: