շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիայում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ

Թուրքիայում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ

Վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է Ստամբուլից Անթալիա թռչող ինքնաթիռի թևին։ Այս մասին ուրբաթ՝ հունվարի 27-ին, հայտնել է TRT Haber հեռուստաալիքը։

Միջադեպի արդյունքում ինքնաթիռը մնացել է անվնաս, իսկ ուղևորները սարսափահար իջել են։

Վերջին օրերին ուժեղ փոթորիկ է մոլեգնել Անթալիայում՝ Կոնյաալթիի ափին, ալիքի բարձրությունը հասել է 5 մ-ի, իսկ հենց քաղաքում իշխանությունները վտանգի «նարնջագույն» մակարդակ են մտցրել։

Եղանակային պայմանների պատճառով որոշ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում և պտտվել են օդում։

Անցյալ տարվա մայիսին Գազիանթեփից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կայծակի հարվածի էր ենթարկվել։ Օդանավի օդաչուն արտակարգ վայրէջք էր կատարել Ադանայի օդանավակայանում։

  • Կիսվել: