շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել

Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել

Թուրքիայի հետախուզական ծառայությունները ձերբակալել են 36 մարդու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով։

Այս մասին X-ի միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Գրառման համաձայն՝ անվտանգության և հետախուզության գլխավոր տնօրինության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության համակարգմամբ՝ նահանգային ոստիկանության ստորաբաժանումների կողմից համապատասխան գործողություններ են իրականացվել  4 նահանգներում՝ Ստամբուլում, Էսքիշեհիրում, Իզմիրում և Կայսերիում;

Ձերբակալվածներից 15-ը կասկածվում է Ստամբուլում X սոցիալական ցանցի հաշվի միջոցով ֆինանսական գործունեություն իրականացնող անձի և ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի մեջ:

Ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի՝ Կայսերիում ձերբակալվել է 5 ️կասկածյալ, որոնք դեղորայք ու նյութեր են մատակարարել ԻՊ-ի վիրավորներին։

Իզմիրում և Էսքիշեհիրում էլ ձերբակալվել են ԻՊ-ի կազմում գործունեության մեջ կասկածվող 16 անձ:

Գործողությունների արդյունքում՝ առգրավվել են պնևմատիկ որսորդական հրացաններ, չլիցենզավորված ատրճանակներ, մեծ քանակությամբ արտարժույթ և թուրքական լիրա, բազմաթիվ թվային նյութեր:

  • Կիսվել: