երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայում հայտնել են, որ Իսրայել արտահանման նոր սահմանափակումներ կարող են մտցնել

Թուրքիայում հայտնել են, որ Իսրայել արտահանման նոր սահմանափակումներ կարող են մտցնել

Թուրքիայի առեւտրի նախարար Օմեր Բոլաթը չի բացառել, որ պատժամիջոցները կարող են բացասաբար անդրադառնալ Պաղեստինի վրա... Թուրքիայի իշխանությունները կարող են արտահանման նոր սահմանափակումներ մտցնել Իսրայելի համար, որոշումը կընդունվի՝ կախված իրավիճակի զարգացումից։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության առեւտրի նախարար Օմեր Բոլաթը TRT պետական հեռուստաալիքի եթերում։

«Կախված իրավիճակի զարգացումից՝ կարող են նոր որոշումներ ընդունվել, մտցվել նոր սահմանափակումներ»,- ասել է նա։

 

«Մեզ համար կարեւոր է բռնության դադարեցումը Գազայում։ Ապրանքները, որոնք մենք սահմանել ենք, կարեւոր են Իսրայելի համար։ Մեր նպատակը Իսրայելին նախազգուշացնելն է։ Մենք արել ենք այդ նախազգուշացումը, համապատասխան ուղերձ հղել միջազգային հանրությանը՝ այսօր առավոտյան արտահանման սահմանափակումներ մտցնելով 54 անուն ապրանքների վերաբերյալ»,- ասել է նախարարը։

Բոլաթը հերքել է հավաստիացումներն այն մասին, թե Թուրքիան իբր ավիավառելիք է մատակարարում Իսրայելի ռազմական ինքնաթիռների համար։ Ավելի վաղ սոցցանցերում հերքմամբ հանդես էր եկել Թուրքիայի նախագահի ապատեղեկատվության դիմակայման կենտրոնը։

  • Կիսվել: