երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիայում հայտնաբերել են փլատակներում 2 օր մնացած 1-ամյա փոքրիկին

Թուրքիայում հայտնաբերել են փլատակներում 2 օր մնացած 1-ամյա փոքրիկին

Հաթայում հայտնաբերվել է մեկ տարեկան տղա, ով երկրաշարժից հետո գրեթե երկու օր մնացել է փլատակներում։ Այս մասին հայտնում է 360tv Telegram ալիքը։

Երեխան մնացել է բետոնե սալիկի տակ։ Մինչ փրկարարները սղոցել են կառույցը, մյուս աշխատակիցները տղային ջուր են տվել շշի կափարիչից։

Երեխային դուրս բերելուց հետո նրան հոսպիտալացրել են բուժհաստատություն։

Հիշեցնենք, որ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում 2023 թվականի փետրվարի 6-ին։ Ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել նաև Սիրիայում, Իրաքում, Լիբիայում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում 14-ամյա դեռահասը երկրաշարժից հետո ողջ է մնացել փլատակների տակ և մեկ օր սպասել է օգնության։

 

 

  • Կիսվել: