կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժը կանխատեսած սեյսմոլոգը նոր կանխատեսում է արել

Թուրքիայում երկրաշարժը կանխատեսած սեյսմոլոգը նոր կանխատեսում է արել

Մերձավոր Արևելքի տարածաշրջանը սկսել է փոխվել, Twitter-ում հայտնել է հոլանդացի սեյսմոլոգ Ֆրենկ Հուգերբիթսը։

«Կենտրոնական Թուրքիայում տեղի ունեցած խոշոր երկրաշարժերը զգալի փոփոխություններ են առաջացրել ամբողջ տարածաշրջանում սթրեսների բաշխման մեջ, որի արդյունքում սեյսմիկ ակտիվությունը իջել է մինչև Պաղեստին: Ակնհայտ է, որ տարածաշրջանը փոխվում է», – գրել է նա:

Փետրվարի 3-ին Հուգերբիթսը կանխատեսել էր, որ «վաղ թե ուշ» Թուրքիայի հարավում՝ Սիրիայի հետ սահմանին, նման 7,5 մագնիտուդով աղետ կլինի։

 

Փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում։ Ինչպես նշել է Էրդողանը, այն դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Դրան հաջորդել են երեք տասնյակ հետցնցումներ, իսկ օրվա կեսին՝ 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ։ Թուրքիայում ցնցումները շարունակվում են արդեն երեք օր։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը կազմում է 12391 մարդ, կա գրեթե 63000 վիրավոր։ Երկրում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարվել, իսկ աղետից տուժած տասը նահանգներում երեք ամսով արտակարգ դրություն է մտցվել։
Երկրաշարժից տուժել է նաև Սիրիան՝ Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Տեղի Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ ավելի քան 1200 մարդ մահացել է, մոտ երկու հազարը՝ վիրավորվել։

  • Կիսվել: