կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժից ավերված քաղաքներից մեկն ամբողջությամբ կքանդեն

Թուրքիայում երկրաշարժից ավերված քաղաքներից մեկն ամբողջությամբ կքանդեն

Թուրքիայի Գազիանթեպ նահանգի Նուրդաղի քաղաքը, որն օրեր առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով լուրջ վնասներ է կրել, ամբողջությամբ կքանդվի, հայտարարել է նահանգապետի պաշտոնակատար Օսման Բիլգինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում վերջին ութ տներում, որտեղ փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։

«Մենք շատ մեծ աղետ վերապրեցինք։ Քաղաքաշինության նախարար Քուրումի հետ որոշում կայացրինք, որ մաքրելու ենք բոլոր փլատակները․ քաղաքն ամբողջությամբ՝ 100 տոկոսով ավերված է։ Միայն մեկ շենքի փլատակների տակ 150 զոհ ենք գտել։ Քաղաքը կվերակառուցվի»,- ասել է նահանգապետի պաշտոնակատարը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քաղաքի բնակչությունը կազմում էր առնվազն 40 հազար մարդ։

 

  • Կիսվել: