շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 31 հազարը

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 31 հազարը

Թուրքիայում ստորգետնյա ցնցումների զոհերի թիվը հասել է 31643-ի, հայտնում են Աղետների հետևանքների վերացման վարչությունից:

«Երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 31643-ի: Աղետի գոտուց այլ շրջաններ է տարհանվել 158165 տուժած: Ընդհանուր առմամբ Թուրքիայում և Սիրիայում զոհվել է ավելի քան 40 հազար մարդ»,- տեղեկացնում է վարչությունը:

Նույն աղբյուրը հայտնում է, որ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո 2724 հետցնցում է գրանցվել։

Ավելի վաղ Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանի Վիկտորիանական համալսարանի սեյսմոլոգիայի պրոֆեսոր Էդվին Նիսենը հայտարարել էր, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն աշխարհում երբևէ գրանցված տասը խոշորագույններից մեկն է, որոնց էպիկենտրոնը ցամաքում է: Նա նշել է, որ սովորաբար ամենաուժեղ երկրաշարժերը տեղի են ունենում օվկիանոսներում։

  • Կիսվել: