երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը անցել  է 2300-ը

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը անցել է 2300-ը

Թուրքիայի Մարաշի Փազարջըքի շրջանում տեղի ունեցած ուժին երկրաշարժի հետեւանքով զոհերի եւ վիրավորների թիվն աճում է։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է 2316 զոհի եւ 13 հազար 293 վիրավորի մասին։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։

Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։

  • Կիսվել: