ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժի  զոհերի թիվը գերազանցել է 21 հազարը

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 21 հազարը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը ելույթ ունենալով Դիարբեքիր նահանգում՝ հայտարարել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21043-ի, վիրավորվել է ավելի քան 80000 մարդ։

«Զոհվել է 21 հազար 43, վիրավորվել՝ 80 հազար 97 քաղաքացի»,- ասել է Էրդողանը։

Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ Այն, ըստ Էրդողանի, դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Նույն օրը ցերեկը 7,6 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի տասը նահանգում և հարակից պետություններում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան:

  • Կիսվել: