շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Գազիանթեպի պատմական ամրոցը

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Գազիանթեպի պատմական ամրոցը

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գազիանթեպ (Այնթապ) ամրոցը, հաղորդում է «Ենի Սաֆակ» թերթը։

«Հայտնի է դարձել, որ երկրաշարժից տուժած Գազիանթեպում փլուզվել է պատմական ամրոցը»,- գրում է թերթը։

Ըստ աղբյուրի՝ տեղ-տեղ փլուզվել են բերդի պարիսպները։ Պատմական կառույցին հասցված ամբողջական վնասը դեռ պետք է ճշտվի։

Հիշեցնենք, որ Գազիանթեպ ամրոցը, որը գտնվում է 25–30 մետր բարձրությամբ բլրի վրա, առաջին ամրոցն է, որը կառուցվել է Խեթական կայսրության կողմից որպես դիտակետ մ.թ. 2-3-րդ դարերում:

 Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգի Պազարջիկ շրջանում փետրվարի 6-ի առավոտյան ժամը 06:30-ին 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով երկրի յոթ նահանգում զոհվել է 284 մարդ, 2323-ը՝ վիրավորվել։ 

  • Կիսվել: