ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժերից հետո փլատակների տակ մնացած 8000 մարդ է փրկվել․ Էրդողան

Թուրքիայում երկրաշարժերից հետո փլատակների տակ մնացած 8000 մարդ է փրկվել․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրաշարժից հետո երկրում փլատակների տակ մնացած 8 հազար մարդու փրկելու մասին։

«Ցավոք սրտի, փլուզված հազարավոր տների փլատակների տակից դուրս բերված զոհերի թիվն աճում է: Ընդհանուր առմամբ փրկվել է ավելի քան 8 հազար մարդ։ Ավելի քան 81 հազար մարդ վիրավորվել է, որոնցից զգալի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից»,- երեքշաբթի Դուբայում Համաշխարհային կառավարության գագաթաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ասել է նախագահը։

  • Կիսվել: