կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիսա մարզի Սոմա թաղամասում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը Բալըքեսիրից 43 կմ դեպի հարավ է եղել։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան։

 

  • Կիսվել: