հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայում ձերբակալվել է Հայիթիի նախագահի սպանության մեջ կասկածվողը

Թուրքիայում ձերբակալվել է Հայիթիի նախագահի սպանության մեջ կասկածվողը

Թուրքական իշխանությունները ձերբակալել են այս տարվա հուլիսին Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության մեջ կասկածվողներից մեկին։ Այս մասին երեկ հայտարարել է Հայիթիի արտգործնախարար Կլոդ Ժոզեֆը։

«Ես հենց նոր հեռախոսազրույց ունեցա թուրք նախարար, իմ ընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ եւ շնորհակալություն հայտնեցի Թուրքիային նախագահի սպանության մեջ կասկածվողներից մեկի՝ Սամիր Հանդալի ձերբակալության համար», - գրել է Ջոզեֆը Twitter-ում։

Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ գտնվող Հանդալը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ ԱՄՆ-ից Հորդանան մեկնող ինքնաթիռ նստելիս, հայտնում է Reuters-ը։

Ինչպես հայտնի է, հուլիսի 7-ի գիշերը Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը սպանվել էր իր նստավայրում։ Հարձակվողները վիրավորել էին նաեւ նրա կնոջը, սակայն վերջինս ողջ էր մնացել:

Կլոդ Ժոզեֆը նշանակվել էր կառավարության ժամանակավոր ղեկավար եւ 15 օրով երկրում ռազմական դրություն էր հայտարարել։  Ավելի ուշ Հայիթիի իշխանությունները պարզեցին, որ վարձկանների խմբում, որը սպանել էր նախագահ Մոիզին, եղել է առնվազն 28 մարդ՝ 26 կոլումբիացի եւ երկու տեղացի բնակիչ։

 

  • Կիսվել: