ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայում դարձյալ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում դարձյալ երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Մարմարա ծովում 3,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, տեղեկացնում է Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):

Ինչպես հաղորդվում է՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թեքիրդաղ քաղաքի Մարմարերեգլիսի շրջանում ժամը 17:43-ին (Երևանի ժամանակով` 18:43):

Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:

 

  • Կիսվել: