հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Թուրքիայում բողոքի ակցիա է կազմակերպվել Իսրայելի դեմ

Թուրքիայում բողոքի ակցիա է կազմակերպվել Իսրայելի դեմ

Թուրքիայում շարունակվում են բողոքի ակցիաներ իրականացվել ընդդեմ Իսրայելի, որը Պաղեստինում ռազմական գործողություններ է իրականցնում, գրում է ermenihaber.am-ը:

Անթալիա քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները կոչ են արել անհապաղ դադարեցնել Պաղեստինի դեմ ուղղված հարձակումները և նշել են, որ Գազայում իրավիճակն աղետալի է։

Ակցիան ընթացել է տարբեր կոչերով, պաստառներով և Իսրայելին անվանել են «ցեղասպան»։

Անդրադառնալով Թուրքիա-Իսրայել տնտեսական հարաբերություններին՝ ակցիայի մասնակիցները նշել են, որ Թուրքիան հայտարարել էր, որ ամբողջությամբ դադարեցնում է առևտուրը Իսրայելի հետ, մատնանշելով, որ դրանով նպատակ է հետապնդում Իսրայելին պարտադրելու զինադադար։

Նրանց խոսքով՝ առկա տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայի և Իսրայելի միջև առևտուրն ամբողջությամբ դադարեցված չէ։

 

  • Կիսվել: