երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 3000-ի

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 3000-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2921-ի, վիրավորվել է 15834 մարդ:

«Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2921-ի, 15834-ը՝ վիրավորվել», – հայտնում է  Anadolu գործակալությունը՝ հղում անելով երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համազգային սուգ էր հայտարարել ամբողջ երկրում մինչև փետրվարի 12-ը ներառյալ։

Թուրքիայի Քքահրամանմարաշ նահանգում երեկ վաղ առավոտյան 7,4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Տուժել է նաև սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներում: Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 711, վիրավորվել՝ 1431 մարդ։

Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։

  • Կիսվել: