հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքիայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավում գտնվող Մուղլա առողջարանային նահանգում հունվարի 26-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ըստ գերատեսչության՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում, ափից 82 կիլոմետր հեռավորության վրա, ավելի քան 27 կիլոմետր խորության վրա:

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:

 

  • Կիսվել: