կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 55 մարդ

Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 55 մարդ

Թուրքիայում սեպտեմբերի 9-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 55 մարդ։ Այդ մասին տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքում, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ 1 օրում անցկացված 105․222 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․673 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 943 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 254.188 մարդ, իսկ 1․181 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 284․943 և մահվան 6․837 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 105.222-ի։

 

  • Կիսվել: