չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների շուրջ վիճաբանությունների հետևանքով սպանվել է 6 մարդ

Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների շուրջ վիճաբանությունների հետևանքով սպանվել է 6 մարդ

Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին նախորդած օրերից մինչ ընտրության օրը այդ թեմայի շուրջ տեղի ունեցած վիճաբանությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ են սպանվել և վիրավորվել:

Ինչպես նշվում է թուրքական մեդիայում, մարտի 17-ից հետո նման վիճաբանությունների հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 63-ի, այդ թվում՝ մեկ ոստիկան: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Դեպքերի առթիվ որպես կասկածյալ մի շարք նահանգներում, շրջաններում և քաղաքաներում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 26 մարդ, այդ թվում նաև ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ: Նրանցից 2-ը կալանավորվել են:

Նշենք, որ ՏԻՄ ընտրությունները տեղի են ունեցել մարտի 31-ին, որոնցում ձայների 37.77 տոկոսով  հաղթանակ է տարել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ):

Այդ ուժը 47 տարի անց առաջին անգամ է հայտնվում երկրում առաջատար կուսակցության դերում: 

  • Կիսվել: