ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիայի քաղաքացին պայթուցիկ շիշ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա

Թուրքիայի քաղաքացին պայթուցիկ շիշ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա

Անհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող պայթուցիկ շիշ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա, հայտնում է Ria.ru-ն"

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` շիշ նետողը Թուրքիայի 34-ամյա քաղաքացի է, որը բերման է ենթարկել։ 
 
«Դատելով հսկիչ տեսախցիկների տեսագրությունից` տղամարդն ուղեկցող է ունեցել, որը փախուստի է դիմել», - նշել է ռադիոկայանը։
 
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, հրդեհը մարվել է դեսպանատան աշխատակիցների ջանքերով։

  • Կիսվել: