երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ավելի քան 30 անձի ձերբակալության մասին

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ավելի քան 30 անձի ձերբակալության մասին

Թուրքիայի արևմտյան Սաքարիա նահանգում ձերբակալվել է 33 անձ՝ մարտի 31-ին կայանալիք տեղական ընտրությունների նախաշեմին ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան:

Նա նշել է, որ հատուկ գործողության արդյունքում ձերբակալված անձինք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված լինելու մեջ:

Նախարարի խոսքով՝ նրանք պատրաստվում էին գործողությունների՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Նրանց մոտ հայտնաբերվել են չլիցենզավորված զենքեր, մեծաքանակ արտարժույթ, առգրավվել՝ մեծ թվով արգելված գրականություն և կազմակերպչական փաստաթղթեր։

  • Կիսվել: