ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Թուրքիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 20-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  

Քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, թուրք-գերմանական երկկողմ հարաբերությունների վիճակը և տարածաշրջանային հարցեր։ 

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու միակ ճանապարհը բանակցություններն են։  

Նա հավելել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումով սկսված հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության սպառնալիքը բարձրացրել է ամենաբարձր  մակարդակին։

Էրդողանը զգուշացրել է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով առաջացած բռնության շղթան կարող է վնասել տարածաշրջանին և Եվրոպային՝ միգրացիայի և միջուկային նյութերի արտահոսքի հավանականության առումով։

Նա վստահեցրել է, որ Անկարան կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել հակամարտության դադարեցման և խաղաղության ապահովման համար։ 

 

 

  • Կիսվել: