շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքիայի մի շարք հայկական եկեղեցիներում ծեսեր չեն իրականացվում

Թուրքիայի մի շարք հայկական եկեղեցիներում ծեսեր չեն իրականացվում

1872-ին հայ վարպետների կողմից Թուրքիայի հարավային շրջանում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում կառուցված «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին լրջորեն վնասվել է: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Այն կապվում է 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում 7.6-7.7 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի հետ:

Նշվում է, որ եկեղեցին կարիք ունի վերանորոգման և այդ իսկ պատճառով էլ այս պահին եկեղեցում որևէ ծիսակատարություն չի անցկացվում: 

Իսկ «Քառասուն մանուկ» եկեղեցու առաջնորդ Յուսուֆ Թաբաշը վերանորոգման խնդրանքով դիմել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությանը:

«Այս երկրաշարժը մեր ծեսերը կիսով չափ խափանել է, այս պահին մեր եկեղեցու վերանորոգման հարցը քննարկվում է մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից»,-ասել է ԹաբաշԸ:

Թուրքիայում միակ հայկական գյուղի՝ Հաթայ նահանգում գտվող Վաքըֆլըի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևորական Ավետիս Թաբաշյանը ևս խոսել է վնասված եկեղեցիների մասին:

Ըստ  Թաբաշյանի՝ բացի «Քառասուն մանուկ» եկեղեցուց մի շարք այլ տեղերում գտնվող շուրջ 16 հայկական եկեղեցի ևս երկրաշարժի հետևանքով լրջորեն վնասվել է: Այնտեղ նույնպես ծիսակատարություններ չեն անցկացվում: Դրանց վերանորոգման համար դիմումները ևս ուղարկվել են համապատասխան նախարարություն: 

  • Կիսվել: