շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թուրքիայի մի քանի քաղաքներում բողոքի ալիք է բռնկվել. հնչել են կրակոցներ

Թուրքիայի մի քանի քաղաքներում բողոքի ալիք է բռնկվել. հնչել են կրակոցներ

Թուրքիայի մի քանի քաղաքներում բողոքի ալիք է բռնկվել, որն ուղեկցվել է կրակոցներով և փողոցներում անվադողերի այրմամբ։ Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։

Զանգվածային ցույցեր են սկսվել առնվազն վեց խոշոր քաղաքներում՝ Վանի նահանգային ընտրական հանձնաժողովի որոշումից հետո՝ քրդամետ DEM կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանին ընտրություններից որակազրկելու մասին։ Նա հաղթել էր, սակայն մանդատը տրվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) թեկնածուին։

Լարվածության պայմաններում տեղական իշխանությունները արգելել են զանգվածային հավաքները ապրիլի 3-ից ապրիլի 17-ը։ Քրդստանի բանվորական կուսակցությանը մոտ կանգնած սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները բնակիչներին կոչ են անում դուրս գալ փողոց։

Տասնյակ մարդիկ բախումների մեջ են մտել ոստիկանների հետ, ավտոմատներով կրակում փողոցներում, անվադողեր են հրկիզում և մոլոտովի կոկտեյլներ նետում իրավապահների վրա։ Ի պատասխան՝ անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել, մահակներով ծեծի ենթարկել ցուցարարներին և կալանավորել։

Թուրքիայում կիրակի՝ մարտի 31-ին, տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Երկրի իշխող ԱԶԿ-ն վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ պարտվել է ընդդիմությանը տեղական ընտրություններում։ Խոշոր քաղաքների քաղաքապետերի պաշտոնների համար մրցույթում առաջատարը և ձայների մեծամասնությունը ստացել է Հանրապետական ​​ժողովրդական կուսակցությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: