երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության օրինագծին

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության օրինագծին

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի` ՆԱՏՕ-ին միանալու արձանագրության նախագծին, հայտնում է Anadolu-ն։ 

Դեկտեմբերի վերջին Թուրքիայի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը հավանություն է տվել նախագծին։ Վերջին երկիրը, որը հավանություն չի տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ, Հունգարիան է։

Ավելի վաղ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել էր, որ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին հրավիրել է Բուդապեշտ, և իրենց հանդիպման առանցքային թեման լինելու են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: