չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Թուրքիայի Իսկենդերունի նավահանգստի հրդեհը մարվել է

Թուրքիայի Իսկենդերունի նավահանգստի հրդեհը մարվել է

Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո Իսքենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը վերջապես մարվել է։ Այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ–ն հայտարարել է, թե ռազմական ուղղաթիռներով ու օդանավերով միացել են հրդեհի մարման աշխատանքներին։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։

Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։

 

  • Կիսվել: