երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թուրքիայի Հաթայ նահանգում վիճակն աղետալի է․ քաղաքային հիվանդանոցը ևս փլուզվել է

Թուրքիայի Հաթայ նահանգում վիճակն աղետալի է․ քաղաքային հիվանդանոցը ևս փլուզվել է

Երկրաշարժից տուժած Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգում իրավիճակը բավականին ծանր է։ Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում հայտնում են տիրող իրավիճակի մասին։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նրանք մասնավորապես նշում են, որ աղետի գոտի օգնության հասնել չի լինում ցամաքային ճանապարհով, քանի որ ավտոճանապարհները ճեղքվել և քանդվել են։ Օդային ճանապարհով նույնպես անհնար է մոտենալ աղետի գոտուն քանի որ օդանավակայանի թռիչքուղին ահավոր վնասված է։

«Չնայած բոլոր նախազգուաշացոմներին՝ ժամանակին բռնեցին և սխալ հատվածում կառուցեցին թռիչքուղին»,- դժգոհում է թուրք օգտատերերից Օնուր Օզգեն։

Իսկ փլատակների տակից դուրս բերված վիրավորներին չեն կարողանում հոստպիատալացնել և բուժօգնություն ցույց տալ, քանի որ քաղաքային հիվանդանոցը նույնպես փլուզվել է երկրաշարժից։

  • Կիսվել: