Թուրքիայի հարավարևմտյան Ալանիա առողջարանային նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հարավարևմտյան Ալանիա առողջարանային նահանգում անտառային հրդեհ է բռնկվել, տարհանվել է 13 տուն, անտառտնտեսության նախարարը օդից զննել է տարածքը, հաղորդում է TRT Haber պետական հեռուստաալիքը։
Ալանիայի նահանգապետ Ֆաթիհ Ուրքմեզերը հայտնել է, որ բոլոր ցամաքային և օդային խմբերը մոբիլիզացվել են կրակը հսկողության տակ առնելու համար:
«Այս պահին 13 տուն տարհանվել է, տուժածներ չկան», - նահանգապետի խոսքն է մեջբերում հեռուստաալիքը։