Թուրքիայի հարավ-արևելքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան Շանլըուրզա նահանգում, հայտնել է Արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD)։
«5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Շանլըուրզա նահանգի Քարաքյոփրյուում»,- ասվում է AFAD-ի տվյալներում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:40-ին։



