հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Իլյա Դարչիաշվիլին Ստամբուլում հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան խնդրին։ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը՝ Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու համար՝ նշելով, որ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը գոհ է այս հանդիպումից։ Անդրադառնալով երկկողմ համագործակցության հարցին՝ Չավուշօղլուն վրացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Վրաստանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությանը։

«Վրաստանի և Ադրբեջանի հետ մենք բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել, որոնք փոխում են տարածաշրջանը»,- ասել է նա։ Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Անկարան կողմ է Միջին տրանսպորտային միջանցքի առավել ակտիվ օգտագործմանը, որի կարեւոր օղակը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է։ Չավուշօղլուն նաեւ հայտնել է, որ շուտով Ադրբեջանում կկայանա Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին իր հերթին ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Վրաստան։

  • Կիսվել: