Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանն ու Աբբաս Արաղչին, տեղեկացնում է Anadolu-ն:
Նշվում է, որ պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցային գործընթացի ներկա փուլը:


