ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Թուրքիայի և ԱՄԷ նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման հարցերը

Թուրքիայի և ԱՄԷ նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։  

Այս մասին հայտնում է թուրքական Yenisafak-ը: 

Առաջնորդները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները և հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը։

Զրույցի ընթացքում հաստատվել է Արաբական Միացյալ Էմիրությունների և Թուրքիայի միջև հարաբերությունները խորացնելու վճռականությունը։

Առաջնորդները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային մակարդակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, տարածաշրջանում վերջին զարգացումները և այդ զարգացումներին արձագանքելու ջանքերը։

Պետությունների ղեկավարները հայտարարել են, որ իրենց հանդիպումը հետաձգվել է՝ միաժամանակ հաստատելով մոտ ապագայում հանդիպելու իրենց մտադրությունը։ 

 

 

  • Կիսվել: