ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիայի երկրաշարժի կապակցությամբ սուգ է հայտարարվել Կոսովոյում

Թուրքիայի երկրաշարժի կապակցությամբ սուգ է հայտարարվել Կոսովոյում

Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին հայտնել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների համար մեկօրյա սուգ հայտարարելու մասին:

«Մենք պիտի կանգնենք նրանց կողքին, ովքեր աջակցության կարիք ունեն նման ողբերգությունների ժամանակ։ Թուրքիայի և Սիրիայի ժողովրդի ցավը նաև մեր ցավն է։ Ուստի, ելնելով իմ սահմանադրական լիազորություններից, ես փետրվարի 8-ը, Կոսովոյի Հանրապետությունում հայտարարել եմ ազգային սգո օր»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ սոցցանցի իր պաշտոնական էջում գրել է Օսմանին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով փետրվարի 12-ը ներառյալ մեկ շաբաթյա սուգ է հայտարարվել:

Նշենք, որ վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7.108-ի, վիրավորներինը՝ 40.910-ի։

 

  • Կիսվել: