ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայի ձեռնարկած քայլերը պաշտպանության ոլորտում ազդել են ամերիկյան F-16-ների գնման վրա. Milliyet

Թուրքիայի ձեռնարկած քայլերը պաշտպանության ոլորտում ազդել են ամերիկյան F-16-ների գնման վրա. Milliyet

Թուրքիայի ձեռնարկած քայլերը պաշտպանության ոլորտում ազդել են ամերիկյան F-16-ների գնման եւ 2028թ. KAAN կործանիչի ներառման վրա, որոնք իրականացվելու են ԱՄՆ-ում F-16-ների փաթեթի շջանակում, գրել է թուրքական Milliyet-ը։

Մանրամասներ չեն նշվում։

 

Միայն նշվել է, որ Թուրքիայի ՊՆ-ն շարունակում է աշխատանքը ԱՄՆ ուղարկվելիք նամակի վրա 40 նոր F-16 Block-70-ի գնման, առկա 79 ինքնաթիռների արդիականացման վերաբերյալ։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի նախագահ Մայք Ռոջերսը, ավագ անդամ Ադամ Սմիթը եւ կոնգրեսականներ Սալուդ Կարբահալը եւ Վերոնիկա Էսկոբարը այցելել են Թուրքիա։

Պատվիրակությունն առաջին հանդիպումն ունեցել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպում է կայացել նաեւ ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ, տեղեկացրել է Milliyet-ը։

Թուրքիայի ՊՆ-ում քննարկվել են սպառազինությունների կարեւորագույն համակարգերի գնման հարցերը, որոնք իրականացվելու են ԱՄՆ-ից, այդ թվում Կոնգրեսի հավանությունը պահանջող տորպեդոների գնումը։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաեւ ԱՄՆ-ի կողմից 5-րդ սերնդի F-35-ների վաճառքի հարցը՝ պայմանով, որ Ռուսաստանից գնված Ս-400 ԶՀՀ-ները չեն օգտագործվելու։

Ավելի վաղ Թուրքիան հայտնել էր, որ պայմաններ չի ընդունում F-35-ների գործով։ Բանակցությունների ընթացքում F-16-ների եւ արդիականացման կոմպլեկտների գնման հարցը չի շոշափվել, գրել է ԶԼՄ-ն։

  • Կիսվել: