կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքիայի արտգործնախարարը Լատվիայի իր գործընկերոջ հետ կքննարկի Հայաստանի հետ հարաբերությունների հարցը

Թուրքիայի արտգործնախարարը Լատվիայի իր գործընկերոջ հետ կքննարկի Հայաստանի հետ հարաբերությունների հարցը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչի հետ:

Հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանին՝ նշելով. «Մի շարք հարցեր, այդ թվում՝ նաև Հայաստանի հետ կարգավորման հարցերը, կքննարկենք աշխատանքային ճաշի շուրջ»,- ասել է Չավուշօղլուն:

Նա նշել է, որ լատվիացի իր գործընկերոջը տեղեկություններ կփոխանցի նաև Սիրիայում տիրող իրավիճակի մասին:

  • Կիսվել: