կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թուրքիայի ԱՆ-ն դադարեցրել է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալների հրապարակումը

Թուրքիայի ԱՆ-ն դադարեցրել է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալների հրապարակումը

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մարտ ամսից ամենօրյա պարբերականությամբ հրապարակվող կորոնավիրուսով վարակվածների մասին վիճակագրությունը դադարեցրել է հրապարակել, գրում է ermenihaber.am-ը:

Մինչ այդ նա հայտարարել էր, որ կորոնավիորսի վերաբերյալ տեղեկատվությունն այսուհետև տեղ է գտնելու http://covid19.saglik.gov.tr կայքում։

Նրա այդ հայտարարությունից հետո վիճակագրական տվյալներն այլևս սկսվեցին չհրապարակվել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի որոշ շրջաններում, մասնավորապես՝ մայրաքաղաք Անկարայում կտրուկ աճել են նոր դեպքերը։ Անկարայի հիվանդանոցներում նույնիսկ արդեն տեղ չկա հիվանդներին ընդունելու և բուժումը կազմակերպելու համար։

  • Կիսվել: