Թուրքիայի ԱԳ նախարարը լավատես է Իրանի և ԱՄՆ-ի միջև զինադադարի երկարաձգման հարցում
Թուրքիան հայտարարել է, որ «լավատես է» Իրանի և Միացյալ Նահանգների միջև երկշաբաթյա զինադադարի երկարաձգման հարցում, որի ժամկետը լրանում է չորեքշաբթի օրը, հայտնում է AFP-ն։
«Ոչ ոք չի ցանկանում, որ նոր պատերազմ սկսվի, երբ հաջորդ շաբաթ լրանա հրադադարի ժամկետը։ Մենք հույս ունենք... կողմերը կերկարաձգեն հրադադարի ռեժիմը»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Հույս ունեմ, որ այն կերկարաձգվի։ Ես լավատեսորեն եմ տրամադրված»,- հավելել է նա։


