չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա

Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա

Հունիսի 15-17-ը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն աշխատանքային այցով կժամանի Մոսկվա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ այցելության ընթացքում նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչպես նաև այլ երկկողմ շփումներ։ Առաջիկա քննարկումների մանրամասները չեն հրապարակվում։

Կողմերը կքննարկեն ռուս-թուրքական համագործակցության արդիական հարցեր, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգը, այդ թվում իրավիճակը Սև ծովում և Հարավային Կովկասում։ Ըստ խոսնակի՝ Ռուսաստանը և Թուրքիան պահպանում են կանոնավոր քաղաքական երկխոսությունն ամենաբարձր մակարդակներում։

Լավրովի և Ֆիդանի միջև նախորդ բանակցությունները տեղի են ունեցել երկկողմ հանդիպումների և բազմակողմ ֆորումների շրջանակներում, այդ թվում՝ սիրիական կարգավորման Աստանայի ձևաչափով։

 

  • Կիսվել: