շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Գազայում իրավիճակը պահանջում է հրատապ որոշումներ կայացնել

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Գազայում իրավիճակը պահանջում է հրատապ որոշումներ կայացնել

Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը այլ երկրներից պահանջում է հրատապ որոշումներ կայացնել։ Այս մասին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ՝ թուրք-ամերիկյան ռազմավարական մեխանիզմի նիստից առաջ, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության՝ երկու երկրների պատվիրակությունները բանակցություններ են վարել հարցերի լայն շրջանակի շուրջ, այդ թվում ՝ անվտանգության, տարածաշրջանային համագործակցության, տարածաշրջանային խնդիրների, առեւտրի եւ էներգետիկայի։

՛՛Աշխարհաքաղաքական իրավիճակը և տարածաշրջանային իրադարձությունները մեզանից պահանջում են սերտ համագործակցություն և համատեղ աշխատանք։

Գազայի հատվածում լուրջ իրավիճակը մեզանից պահանջում է անհապաղ լուծել այդ հարցը՛՛,-ասել է Ֆիդանը:

  • Կիսվել: