կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Թուրքիան տարածքային հավակնություններ չունի Սիրիայի նկատմամբ. Էրդողան

Թուրքիան տարածքային հավակնություններ չունի Սիրիայի նկատմամբ. Էրդողան

Սիրիայում խաղաղության օգտին է հանդես եկել Թուրքիայի նախագահը: Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը տարածքային հավակնություններ չունի Սիրիայի նկատմամբ, որտեղ, նրա խոսքով, քաղաքական և դիվանագիտական նոր իրողություն է ձևավորվում։

«Սիրիան պատկանում է սիրիացիներին՝ իր բոլոր էթնիկ և կրոնական տարրերով»,- ասել է նա։

Էրդողանը հավելել է՝ Թուրքիան թույլ չի տա, որ իր ազգային անվտանգությանը որևէ բան սպառնա:

  • Կիսվել: