Թուրքիան ՌԴ-ի հետ բանակցում է սիրիացի զինվորներին ռուսական կողմին հանձնելու շուրջ
Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում՝ գերի ընկած 18 սիրիացի զինվորներին ռուսական կողմին փոխանցելու հարցի շուրջ, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը, տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրներին:
Հիշեցնենք, որ սիրիացի զինվորականները գերի էին ընկել Սիրիայի հյուսիսարևելյան Ռաս Ալ Այն բնակավայրում, որի շրջանում հերթապահություն են իրականացնում թուրք զինվորականները։