չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում․ WarGonzo

Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում․ WarGonzo

Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում (Գանձակ): Այս մասին հայտնում է wargonzo նախագիծը՝ հղում անելով Ստամբուլում իր աղբյուրին:

Նախագիծը փոխանցում է, որ Անկարան արդեն սկսել է բազայի շինարարությունը՝ դա անելով քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման անվան տակ:

«Էրդողանը ոչ այնքան գոհ է մնացել Արցախյան երկրորդ պատերազմում ունեցան արդյունքներից, նրան դուր չի գալիս այն դերակատարումը, որը ստացել են ռուս խաղաղապահները, ինչը չստացան թուրքերը:

Այս նույն ընթացքում ռուսական կողմն ակտիվորեն զբաղված է Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքների մեկնարկը կազմակերպելով:

Բացի ուղղաթիռներից, Գյանջայի ռազմաբազայում տեղակայվելու են նաև թուրքական F-16 կործանիչներ»,-գրում է նախագիծը:

  • Կիսվել: