երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիան կպահպանի լավ հարաբերություններ թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ

Թուրքիան կպահպանի լավ հարաբերություններ թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ

Թուրքիան կշարունակի իր սկզբունքային արտաքին քաղաքականությունը և կպահպանի բացառապես դրական հարաբերություններ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Այս մասին ասել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Մենք տխրությամբ և մտահոգությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Մենք տխուր ենք մարդկային կորուստների համար: Մենք չափազանց դրական հարաբերություններ ենք պահպանում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ:

Մեր նախագահը հստակ սահմանել է մեր հարաբերությունները: Այս պահին մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին: Թուրքիան շարունակում է սկզբունքորեն վարել իր արտաքին քաղաքականությունը»,- նշել է Աքարը։

  • Կիսվել: