ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիան կաշխատի ստեղծել աշխարհի ամենաուժեղ բանակը․ Էրդողան

Թուրքիան կաշխատի ստեղծել աշխարհի ամենաուժեղ բանակը․ Էրդողան

Թուրքիան կշարունակի ուժեղացնել իր բանակը, որպեսզի դառնա աշխարհում ամենաուժեղը:

Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
 
«Մենք կշարունակենք բանակի հզորացմանն ուղղված քայլերը, մինչև այն դառնա աշխարհում ամենաուժեղը: Թուրքիայի հետագա զարգացման ճանապարհին մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս զինված ուժերի զսպող ներուժի ավելացմանը»,- նրա խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը:
 
Էրդողանը նշել է, որ չնայած մասնագետների որոշակի սղությանը, Թուրքիայի զինված ուժերը շարունակում են նոր հաջողություններ գրանցել։

  • Կիսվել: