ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիան կաջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Թուրքիան կաջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում կաջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը դաշինքին։

Այսօր Մադրիդում կայացած բանակցություններից հետո կողմերը համատեղ հայտարարություն են ստորագրել։

Հիշեցնենք, որ Շվեդիան և Ֆինլանդիան սկսել էին խոսել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հնարավորության մասին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին և մայիսի 18-ին մուտքի հայտ էին ներկայացրել, սակայն Անկարան արգելափակել էր այն դիտարկելու գործընթացը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ինքը վետո է դրել՝ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) նկատմամբ Ստոկհոլմի և Հելսինկիի դիրքորոշման պատճառով։

  • Կիսվել: