հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թուրքիան իր զորքերը տարհանել է Իրաքից

Թուրքիան իր զորքերը տարհանել է Իրաքից

Թուրքիան իր զորքերը տարհանել է Իրաքից՝ ՆԱՏՕ-ի դուրսբերման ծրագրի շրջանակներում։

«Մեր զինված ուժերը շարունակում են նպաստել խաղաղության և կայունության պահպանմանը տարածաշրջանում՝ միջազգային առաքելությունների և երկկողմ հարաբերությունների միջոցով։ Տարածաշրջանում վերջին զարգացումների պատճառով որոշում է կայացվել դուրս բերել ՆԱՏՕ-ի առաքելությունը Իրաքից։

Այս որոշման համաձայն՝ հաջողությամբ ավարտվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղակայված Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի տարհանումը», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակ, կոնտր-ադմիրալ Զեքի Աքթյուրքը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: