ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թուրքիան «Գլոբալ ազատությունների» վարկանիշային աղյուսակում նահանջել է 6 հորիզոնականով

Թուրքիան «Գլոբալ ազատությունների» վարկանիշային աղյուսակում նահանջել է 6 հորիզոնականով

Կանադական ճանաչված վերլուծական կենտրոն  «Ֆրեյզերի ինստիտուտը» հրապարակել է ամենամյա «Գլոբալ ազատությունների» զեկույցը, որում Թուրքիան նահանջել է 6 հորիզոնականով. նախորդ տարի Թուրքիան այդ աղյուսակում 133-րդն էր, իսկ այս անգամ 139-րդը:

Այս մասին հայտնում է թուրքական artigercek.com-ը:
 

Զեկույցի համաձայն՝ Թուրքիան իր տնտեսությամբ և բնակչությամբ ամենաազատ երկրների ցանկում 6 հորիզոնականով նահանջելով՝ դարձել է ցուցակի վերջին 30 երկրներից մեկը։

Զեկույցում ներառված է 165 երկիր:

Թուրքիան այս տարվա զեկույցում 2008թ. ի վեր իր գրանցած հետընթացով զիջել է միայն Վենեսուելային:

  • Կիսվել: