հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիան և Պակիստանը սկսել են «Աթաթուրք» զորավարժությունը

Թուրքիան և Պակիստանը սկսել են «Աթաթուրք» զորավարժությունը

Թուրքիայի և Պակիստանի կողմից համատեղ իրականացվող «Աթաթուրք» զորավարժությունը մեկնարկել է Պակիստանի կողմից կազմակերպված արարողությամբ։ Հայտնում է Ermenihaber. am-ը։

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ զորավարժությանը մասնակցում են արագ արձագանքման և հատուկ նշանակության ուժերի անձնակազմը։ Զորավարժությունը նպատակ ունի զարգացնել զինված ուժերի համագործակցությունն ու համակարգված փոխգործակցելու կարողությունը։

  • Կիսվել: